Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԲՀԿ-ն ո՞ւմ է վստահել

ԲՀԿ-ն ո՞ւմ է վստահել
06.10.2012 | 22:15

ԲՀԿ մամուլի ծառայությունը բոյկոտում է «168 ժամ» թերթի աշխատանքը. սա այդ կուսակցության մամուլի պատասխանատուի հայտարարությունն է, որին հակադարձել է «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, մասնավորապես նկատելով, որ իրենց համար պարզ չէ` ո՞վ է այս բոյկոտի հեղինակը` ԲՀԿ-ն, թե՞ անձամբ Տ. ՈՒրիխանյանը: «Տ. ՈՒրիխանյանի «փորացավն» ավելի վաղ էր բռնել, ինչն արտահայտվում էր, օրինակ, թերթում իր վառ ու կայացած կերպարի էությունը ոչ լիարժեք արտահայտող լուսանկարներ տեղադրելու մեջ: Այն, որ վերջինս «168 ժամ»-ի նկատմամբ այնքան էլ մեծ սեր չի տածում, շատ նորմալ է. փոխարենը` չափից դուրս մեծ սեր է տածում ինքն իր անձի նկատմամբ: Այնքան մեծ, որ սեփական ««ես»-ին դուր չեկած ցանկացած քայլ վերագրում է իր կուսակցությանն ու կուսակցության անունից հայտարարություններ անում: Կուսակցության պատգամավորներից շատերն, ի դեպ, տեղյակ չէին այդ հայտարարության մասին»,- ասված է Սաթիկ Սեյրանյանի հայտարարության մեջ, որտեղ ներկայացված է նաև այն նյութը և ձայնագրությունը, որը ԲՀԿ կուսակցության մամուլի պատասխանատուին «բոյկոտվելու» առիթ է տվել: «Կարող եք համեմատել և պարզել, թե ո՞ւմ է վստահել ԲՀԿ-ն լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու գործը»,-միտքն ամփոփել է խմբագիրը:
Պատասխանը չի ուշացել: «ՈՒրախ եմ, որ թերթի խմբագիրը հասկացավ իր սխալը… Նաև ուզում եմ հուշել խմբագրին, որ հայ կնոջը հարիր չէ անձնական վիրավորանքներով խոսել և առաջարկում եմ զերծ մնալ դրանցից»,-իր ոճին հավատարիմ` գրել է ԲՀԿ մամուլի պատասխանատուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ